Ենթադրաբար անհետ կորած ՌԴ քաղաքացին ողջ է. նա պայթյունի ժամանակ չի եղել «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում |armenpress.am|
13:49 - 16 օգոստոսի, 2022

Ենթադրաբար անհետ կորած ՌԴ քաղաքացին ողջ է. նա պայթյունի ժամանակ չի եղել «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում |armenpress.am|

armenpress.am: Ենթադրաբար անհետ կորած ՌԴ քաղաքացի Լյուբա Գրիբովան պայթյունի ժամանակ չի եղել «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում: Այս մասին նշեց ՀՀ ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:

«ՌԴ քաղաքացին այս պահին ողջ և առողջ է և պայթյունի պահին այդ տարածքում չի եղել, ուղղակի ընտանիքի անդամները մտածել են, որ նա գտնվել է «Սուրմալու»-ի տարածքում,  քանի որ լուր չեն ունեցել: Դրանով պայմանավորված՝ այդ ահազանգը փոխանցել են մեզ, մենք էլ քաղաքացու անունը ավելացրել ենք անհետ կորածների ցուցակում: Այս պահին տվյալ քաղաքացին իր հարազատների հետ կապ է հաստատել ու նշել է, որ այդ հատվածում չի եղել»,- ասաց Հայկ կոստանյանը:

 
 

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով եռահարկ շինությունը մասնակի փլուզվել է։ Անհետ կորածների թվում ընդգրկված էր ՌԴ քաղաքացի Լյուբա Գրիբովայի անունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել