Սուրմալուի պայթյունի գործով մեղադրյալներ չկան․ Գոռ Աբրահամյան
10:38 - 17 օգոստոսի, 2022

Սուրմալուի պայթյունի գործով մեղադրյալներ չկան․ Գոռ Աբրահամյան

Սուրմալուի պայթյունի գործով մեղադրյալներ չկան։ Եթե լինեին, երեկ երեկոյան ՀՀ դատախազությունն իր հաղորդագրությամբ դրա մասին կհայտներ։ Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ 
 
«Հրապարակ թերթից երեկ ինձ հարցրել են 2021թ. Սուրմալու առեւտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի գործի մասին և ես հայտնել եմ, որ այդ գործով կա մեղադրյալ։ Այսինքն խոսքը վերաբերում է 2021թ. դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրյալի առկայությանը։
 
Խնդրում եմ այս ապատեղեկատվությունը տարածող լրատվամիջոցներին հեռացնել այն։ Սա այն դեպքը չէ, որ սխալ տեղեկատվություն հրապարակելը լինի հանդուրժելի»,- նշված է խորհրդականի գրառման մեջ։ 
 
 
 
 
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել