Պակիստանի նախկին վարչապետին մեղադրանք է առաջադրվել
 |azatutyun.am|
13:01 - 22 օգոստոսի, 2022

Պակիստանի նախկին վարչապետին մեղադրանք է առաջադրվել |azatutyun.am|

azatutyun.am: Պակիստանի ոստիկանությունը մեղադրանք է առաջադրել երկրի նախկին ղեկավար՝ վարչապետ Իմրան Խանին՝ ահաբեկչության դեմ պայքարի օրենքի հատկանիշներով։

Իրավապահների այս քայլը, սակայն, հաջորդել է Խանի հնչեցած մեղադրանքներին, թե ոստիկանությունը ձերբակալել ու կտտանքների է ենթարկել իր օգնականին։

Իմրան Խանին ներկայացված մեղադրանքից հետո ներքաղաքական իրավիճակը Պակիստանում լարվել է։ Նախկին վարչապետի կողմնակիցներն այսօր հավաքվել են նրա տան մոտ՝ կոչ անելով նրան ստանձնել երկրի կառավարումը։

Այս ապրիլին, իշխանությունից զրկվելուց հետո, Խանը ներկայիս իշխանությունների և բանակի ղեկավարության սուր քննադատներից է դարձել։ Իմրան Խանի օգնական Շահբազ Գիլին շաբաթ օրը մեղադրանք է ներկայացվել՝ ապստամբության հրահրման համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել