Հնդկաստանը հարվածներ է հասցրել Պակիստանին և դրա վերահսկողության տակ գտնվող Քաշմիրի շրջանին։ Այս մասին հայտնում է Reuters լրատվականը։
Պակիստանը հայտարարել է, որ այդ գործողությունների ժամանակ խոցել է Հնդկաստանի հինգ ռազմական կործանիչ։ Հնդկաստանը դեռ չի հաստատել այդ տեղեկությունը։
Հնդկաստանի հայտարարության համաձայն՝ իրենց ուժերը թիրախավորել են Պակիստանում տեղակայված ինը «ահաբեկչական ենթակառուցվածքներ», որոնցից մի քանիսը կապված էին անցած ամսին Հնդկական Քաշմիրում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետ։ Այդ հարձակման հետևանքով զոհվել էր 26 հնդիկ զբոսաշրջիկ։
Պակիստանն իր հերթին հայտնել է, որ հարվածներ են հասցվել վեց պակիստանյան վայրերի, սակայն դրանցից և ոչ մեկը զինյալների ճամբար չի եղել։ Նշվում է, որ հարվածների հետևանքով զոհվել է ութ մարդ։
Հնդկաստանի պաշտպանության նախարարությունից «Reuters»-ին հայտնել են, որ հարվածները հասցվել են իսլամիստական «Ջաիշ-է Մոհամմադ» և «Լաշքար-է Տաիբա» խմբավորումների գլխավոր շտաբներին։
Լուսանկարում՝ բնակիչները կանգնած են մզկիթի դիմաց, որը, ենթադրաբար, մասամբ վնասվել է հնդկական հրթիռային հարձակման հետևանքով, Պակիստանի Բահավալպուր քաղաքի ծայրամասում/07.05.2025/Ասիմ Թանվիր/AP
comment.count (0)