Մեկնարկել է ապրանքահումքային բորսայի ստեղծման գործընթացը. ստորագրվել է փաստաթուղթ
15:25 - 22 օգոստոսի, 2022

Մեկնարկել է ապրանքահումքային բորսայի ստեղծման գործընթացը. ստորագրվել է փաստաթուղթ

Նախարար Վահան Քերոբյանն ու «ԳՊ էքսպերտ գրուպ ենթակառուցվածքների արդիականացում» ՍՊԸ տնօրեն Կարեն Գալուստյանը օգոստոսի 22-ին ստորագրել են հուշագիր, որի նպատակն է պետություն-մասնավոր հատված համագործակցության հիման վրա ապրանքահումքային բորսայի ստեղծման գործընթացի փուլային իրականացումը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:

Հուշագրով նախատեսված ծրագրի հիմնական փուլերն են՝ նախնական տեխնիկատնտեսական հնարավորությունների ուսումնասիրությունը, պետություն-մասնավոր հատված համագործակցությունը, օրենսդրական նախաձեռնությունը, ապրանքահումքային բորսայի ձևավորումը։

Հուշագրի ստորագրումն ու իրագործումը էականորեն կնպաստեն ՀՀ գործարար միջավայրի զարգացմանը, ներքին և միջազգային առևտրի ծավալների աճին, ինչպես նաև պարենային անվտանգության բարձրացմանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել