shantnews.am: Եգիպտական Էլ-Ալամեյն քաղաքում մեկնարկել է արաբական 5 երկրների ղեկավարների գագաթնաժողովը: Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին՝ հղում անելով Եգիպտոսի նախագահի պաշտոնական ներկայացուցչին: Գագաթնաժողովին մասնակցում են Եգիպտոսի, Հորդանանի, Իրաքի, ԱՄԷ-ի և Բահրեյնի առաջնորդները:
Հանդիպմանը մտքերի փոխանակություն է տեղի ունեցել երկկողմ հարաբերությունների տարբեր ասպեկտների ակտիվացման և համագործակցության ամրապնդման համար առկա բոլոր հնարավորությունների օպտիմալացման շուրջ։
Ավելի վաղ Եգիպտոսի ԱԳՆ աղբյուրը հայտնել էր, որ գագաթնաժողովին կքննարկվեն էկոնոմիկային, էներգետիկային, քաղաքականությանը և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր:
comment.count (0)