Սիրիային հասցված ԱՄՆ-ի ավիահարվածները կապված չեն Իրանի միջուկային համաձայնագրի վերականգնման բանակցությունների հետ

 |armenpress.am|
11:45 - 25 օգոստոսի, 2022

Սիրիային հասցված ԱՄՆ-ի ավիահարվածները կապված չեն Իրանի միջուկային համաձայնագրի վերականգնման բանակցությունների հետ |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի հարվածները Սիրիայի տարածքի օբյեկտներին, որոնք, ինչպես պնդվում է, կապված են իրանական Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի (ԻՀՊԶ) հետ, կապված չեն Իրանի միջուկային համաձայնագրի վերականգնման շուրջ բանակցությունների հետ:

Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի պաշտպանության փոխնախարար Քոլին Քոլը: «ԱՄՆ-ի ավիահարվածները Սիրիայի արեւելքում ուղերձ են Իրանին եւ Թեհրանի կողմից աջակցվող աշխարհազորայիններին, որոնք այս ամսին գրոհել են ամերիկյան զորքերի վրա, իսկ այս տարի՝  մի քանի անգամ»,-Քոլն օգոստոսի 24-ին հայտարարել է լրագրողներին: Նա հավելել է, որ սա դարձել է այն բանի ցուցադրությունը, որ «Միացյալ Նահանգներն առանց տատանումների իրեն կպաշտպանի իրանական ու Իրանի կողմից աջակցվող ագրեսիայից, երբ դա տեղի ունենա»:

Ինչպես նախօրյակին հաղորդել է ԱՄՆ-ի զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը, ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը նախագահ Ջո Բայդենի ցուցումով հարվածներ են հասցրել Սիրիայի տարածքի օբյեկտներին, որոնք, ինչպես պնդվում է, կապված են Դեյր էզ Զորի նահանգում ԻՀՊԶ-ի հետ: Associated Press (AP) գործակալությունը հաղորդել է, որ դրանից շատ չանցած հրթիռակոծության են ենթարկվել Սիրիայի հյուսիս-արեւելքում գտնվող ամերիկյան երկու ռազմակայանները, որոնք տեղակայված են նավթի ու գազի խոշոր հանքավայրերի մերձակայքում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել