Ռայիսին հայտարարել է, որ սեպտեմբերին ՄԱԿ-ի ԳԱ-ի հարթակներում Բայդենի հետ չի հանդիպի

 |armenpress.am|
17:35 - 29 օգոստոսի, 2022

Ռայիսին հայտարարել է, որ սեպտեմբերին ՄԱԿ-ի ԳԱ-ի հարթակներում Բայդենի հետ չի հանդիպի |armenpress.am|

armenpress.am: Իրանի նախագահ էբրահիմ Ռայիսին հայտարարել է, որ չի հանդիպի ԱՄՆ-ի ղեկավար Ջո Բայդեի հետ սեպտեմբերին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեա (ԳԱ) կատարելիք՝ իր այցի ընթացքում: «Ես արդեն նախորդ նիստերում պատասխան եմ տվել, որ՝ ոչ: Եվ «ոչ» կասեմ մեկ անգամ եւս,- ասել է նա օգոստոսի 29-ին կայացած մամուլի ասուլիսում՝ պատասխանելով հնարավոր հանդիպման մասին հարցին:

«Ոչ մի իմաստ չունի մեր հանդիպումը՝ ո՛չ մեր ժողովրդի, ո՛չ մեր ազգային շահերի համար»,- նշել է Ռայիսին։ 

Օգոստոսի 2-ին Իրանի կառավարության ներկայացուցիչ Ալի Բահադարի Ջահրոմին հայտնել է, որ Իրանի նախագահը սեպտեմբերին Նյու Յորք կմեկնի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համար, որը տեղի կունենա սեպտեմբերի 20-26-ը:

Անցյալ տարի Ռայիսին հայտարարել էր, որ Նյու Յորք չի ժամանի կորոնավիրուսի հետ կապված իրադրության պատճառով եւ միջոցառմանը հանդես է եկել տեսակապով: Իրանի պատվիրակությունը գլխավորել է երկրի արտաքին գործերի նախարարության ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլահիյանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել