Ուզում ենք Դավթյանին վերջին շանս տալ, որ նա կայացնի Փաշինյանին ձերբակալելու որոշում. զոհված զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում |news.am|
16:53 - 30 օգոստոսի, 2022

Ուզում ենք Դավթյանին վերջին շանս տալ, որ նա կայացնի Փաշինյանին ձերբակալելու որոշում. զոհված զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում |news.am|

news.am: Այսօր՝ օգոստոսի 30-ին, Գլխավոր դատախազության դիմաց բողոքի ակցիա են իրականացրել զոհված զինծառայողների հարազատները։

«Մեր պահանջը նույնն է, ինչ 4 ամիս առաջ՝ ապրիլին, երբ Նիկոլ Փաշինյանի տխրչահռչակ հայտարարությունից հետ, առ այն, որ մենք կարող էինք ունենալ նույն վիճակն առանց զոհերի, մենք բողոք ներկայացրինք դատախազություն միտումնավոր սպանդի կազմակերպման վերաբերյալ՝ պահանջելով անհապաղ ձերբակալել Նիկոլ Փաշինյանին»,- լրագրողների հետ զրույցում նշեց 44-օրյա պատերազմում զոհված Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը: 

Ծնողի խոսքով՝ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետը լրանալուն ընդառաջ, հավաքվել են դատախազին վերջին շանս տալու․

«Այսօր մենք այստեղ ենք նույն պահանջով: Բոլորս գիտենք, որ Արթուր Դավթյանի ժամկետը լրանում է մոտ օրերս եւ մենք ուզում ենք նրան ընդամենը վերջին շանս տալ՝ փրկելու իր ու իր ընտանիքի պատիվը, որպեսզի դավաճանի խարանը մեկընդմիշտ չգրվի նրա եւ նրա սերունդների ճակատին: Նա վերջապես կայացնի այդ կարեւոր որոշումը եւ դրանով կասեցնի մեր պետության շարունակական կազմաքանդումը: Նա այդ որոշումը կարող էր կայացնել դեռեւս 4 ամիս առաջ, ցավոք դա տեղի չի ունեցել»,-ասաց նա:

 

Լուսանկարը՝ արխիվային


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել