Ընդհանուր կանոններ՝ Starmus VI գիտական փառատոնի մասնակիցների համար
13:26 - 05 սեպտեմբերի, 2022

Ընդհանուր կանոններ՝ Starmus VI գիտական փառատոնի մասնակիցների համար

STARMUS VI փառատոնի լրատվության բաժնից ներկայացրել են ընդհանուր կանոններ՝ Starmus VI գիտական փառատոնի մասնակիցների համար: Դրանք են`

Համերգային օրերին՝ սեպտեմբերի 5, 7, Մարզահամերգային համալիրի շրջակա տարածք մեքենաների մուտքը միայն անցագրերով է։ 

«Խնդրում ենք լինել Մարզահամերգային համալիրի մոտ առնվազն մեկ ժամ շուտ։ Սեպտեմբերի 5-ին դռները կփակվեն 17:00։

Մուտքը ցանկացած տեսակի սնունդով արգելվում է:

Եթե կոնֆերանսների ընթացքում թարգմանության կարիք լինի, խնդրում ենք նախապես ունենալ Zoom հավելվածը ձեր հեռախոսում և ականջակալ։

Մարզահամերգայինի սրահում պատերին կտեսենք QR կոդ, որը հնարավորություն կտա ներբեռնել հավելվածը և միանալ թարգմանությանը։

Տարածքում հնարավոր է օգտվել STARMUSxTEAM և STARMUSxTEAM5 WiFi ցանցերից՝ team2022 գաղնաբառով։

Ցանկացած հարցով կարող եք դիմել կամավորներին. նրանք կլինեն թեմատիկ շապիկով»,- նշված է հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել