ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը սեպտեմբերի 6-ին ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Տնտեսության եւ ֆինանսական քաղաքականության հարցերով Կոլեգիայի անդամ-նախարար Բակիտժան Սագինտաեւի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես հայտնում են Ֆինանսների նախարարությունից, Տիգրան Խաչատրյանը բարձր է գնահատել ԵՏՀ գործունեությունը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում անդամ երկրների միջեւ համագործակցության ու առեւտրատնտեսական կապերի ընդլայնման տեսանկյունից:
Բակիտժան Սագինտաեւն իր հերթին նշել է, որ Հայաստանը եւ ԵԱՏՄ-ն երկարամյա հաջող համագործակցության փորձ ունեն, ինչի շրջանակում բազմաթիվ համատեղ ծրագրեր եւ նախաձեռնություններ են իրականացվել: Նա ողջունել է ներկա տնտեսական իրավիճակում ՀՀ կառավարության՝ բիզնես միջավայրի բարելավմանն ու մասնավոր ներդրումների խթանմանն ուղղված քայլերը, կարճաժամկետ եւ երկարաժամկետ գործողությունների ծրագրերը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաեւ տնտեսական եւ բիզնես ներդրումների ներգրավման եւ փոխադարձ տնտեսական հետաքրքրություն ներկայացնող հարաբերությունների զարգացման, ինչպես նաեւ կայուն գործընկերային կապերի ամրապնդման վերաբերյալ հարցեր:
comment.count (0)