Մայիսի 23-ին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Ազգային ժողովում հանդիպել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի հետ։
Տեղի է ունեցել նախնական քննարկում 2026-2028 թվականների միջնաժամկետ ծախսերի և նախատեսվող քաղաքականությունների շուրջ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ընթացիկ տնտեսական զարգացումները, այդ թվում՝ տնտեսական աճի տեմպը, զբաղվածության մակարդակը, գնաճի կանխատեսումները, ինչպես նաև արտաքին և ներքին գործոնների ազդեցության գնահատման արդյունքները: Նախարարը ներկայացրել է հարկաբյուջետային կայունության ապահովմանն ուղղված միջոցառումներն ու ծախսային առաջնահերթությունների և պետական ֆինանսների կառավարման արդյունավետության բարձրացման քայլերը։
comment.count (0)