Ֆինանսների նախարարության մուտքի դիմաց խուլիգանություն կատարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
 |1lurer.am|
12:50 - 04 ապրիլի, 2025

Ֆինանսների նախարարության մուտքի դիմաց խուլիգանություն կատարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ |1lurer.am|

1lurer.am: Անձը ՀՀ ֆինանսների նախարարության մուտքի դռան դիմաց կատարել է խուլիգանություն: Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Այս մասին 1Lurer.am-ին հայտնեցին Քննչական կոմիտեից։

«Անձը ՀՀ ֆինանսների նախարարության մուտքի դռան դիմաց կատարել է խուլիգանություն: Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանություն): Որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը»,- հայտնել են ՔԿ-ից:

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ քաղաքացին հրել է ֆինանսների նախարարության դուռը՝ պահանջելով բացել այն, որից հետո բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորել հասարակության նկատմամբ և խոչընդոտել ոստիկանության բնականոն ծառայությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել