Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Վլադիվոստոկ, նախատեսվում է հանդիպում Պուտինի հետ
19:09 - 06 սեպտեմբերի, 2022

Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Վլադիվոստոկ, նախատեսվում է հանդիպում Պուտինի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն՝ Վլադիվոստոկ: Կառավարության ղեկավարի գլխավորած պատվիրակության կազմում են՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Ազգային ժողովի նախագահի տեղակալներ՝ Հակոբ Արշակյանը, Ռուբեն Ռուբինյանը, Արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը և պաշտոնատար այլ անձինք:

Կառավարության ղեկավարը Վլադիվոստոկում կմասնակցի «Բազմաբևեռ աշխարհի ճանապարհին» թեմայով Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի լիագումար նստաշրջանին, որը տեղի կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և այլ պետությունների ղեկավարների մասնակցությամբ:

Նախատեսվում է նաև ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպումը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել