Սերժ Սարգսյանի գործով նիստը կրկին հետաձգվեց. վկան վարակվել է կորոնավիրուսով
 |factor.am|
15:56 - 08 սեպտեմբերի, 2022

Սերժ Սարգսյանի գործով նիստը կրկին հետաձգվեց. վկան վարակվել է կորոնավիրուսով |factor.am|

factor.am: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, այսօր կրկին հետաձգվեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և «Ֆլեշ» բենզալցակայանների տնօրեն Բարսեղ Բեգլարյանի գործի քննությունը։ Նիստին չէր ներկայացել վկա Հարությունյանը, որի շահերի պաշտպանի խոսքով՝ վերջինս հիվանդ է, տրամադրել է անաշխատունակության թերթիկ և միջնորդել հետաձգել դատական նիստը:

Մյուս վկան՝ Սևան Քոչարյանը, ևս չէր ներկայացել նիստին: Դատավորն ընթերցեց Կոտայքի մարզային ոստիկանության աշխատակիցների կազմած արձանագրությունն առ այն, որ նրան բերման ենթարկելու վերաբերյալ որոշումը կատարելու համար այցելել են Քոչարյանի բնակարան։ Վերջինս ոստիկաններին տեղեկացրել է, որ հիվանդ է կորոնավիրուսով և դատարանին էր ներկայացրել թեստավորման դրական պատասխանը հաստատող փոստաթուղթը։

Հիշեցնենք՝ Սևան Քոչարյանի հարցաքննությունն ընդհատված է, և հիմա փաստացի հնարավոր չի լինում շարունակել այն․ հենց նա է մնչ այդ ցուցմունք տվել Սերժ Սարգսյանի դեմ։ Դատավոր Վահե Միսակյանն ասաց, որ վկաների բացակայությամբ դատական նիստը շարունակվել չի կարող, հարգելի համարեց նրանց բացակայությունն այսօր և հետաձգեց նիստը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել