Մարվեց և շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշով գեղաթերթիկ «Սթարմուս» 6-րդ միջազգային փառատոնը Երևանում» թեմայով |armenpress.am|
13:46 - 09 սեպտեմբերի, 2022

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշով գեղաթերթիկ «Սթարմուս» 6-րդ միջազգային փառատոնը Երևանում» թեմայով |armenpress.am|

armenpress.am: Մարզահամերգային համալիրում 2022 թվականի սեպտեմբերի 9-ին՝ մարվեց և շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշով գեղաթերթիկ «Սթարմուս» 6-րդ միջազգային փառատոնը Երևանում» թեմայով:

 «Սթարմուս» 6-րդ միջազգային փառատոնը Երևանում» թեմայով գեղաթերթիկի վրա պատկերված է «STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» միջազգային փառատոնի լոգոտիպը, գեղաթերթիկի աջ հատվածում պատկերված է Մարս մոլորակը, իսկ ներքևի մասում տեղադրված է «ՍԹԱՐՄՈՒՍ VI Հայաստան, միջազգային փառատոն» գրառումը՝ հայերեն և անգլերեն լեզուներով:

Մարումն իրականացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, «Հայփոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Արայիկ Աբրահամյանը, պրոֆեսոր, STARMUS VI փառատոնի հիմնադիր տնօրեն Գարիկ Իսրայելյանը և Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:

Գարիկ Իսրայելյանն ընդգծեց՝ որ շատ շնորհակալ է այս պատվի համար, քանի որ  առաջին անգամ է նամականիշը նվիրվում STARMUS  փառատոնին: «Մենք մի քանի անգամ ճանաչվել ենք աշխարհի լավագույն գիտական փառատոն, տարբեր մրցանակներ ենք ստացել, բայց նամականիշը շատ կարևոր բան է, և, ճիշտն ասած, մենք չեինք սպասում, որ STARMUS-ի նամականիշ կունենաք հենց Հայաստանում: Ես կարծում եմ, որ STARMUS-ը  Հայաստանում հաջողվեց, քանի որ տեսնում են երաժիշտների, ուսանողների և մեր մեդիայի  խանդավառությունը»,- ասաց Իսրայելյանը:

Շարունակությունը՝ armenpress.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել