Ստեղծված իրավիճակից ելքը շարունակում է մնալ նոր կառավարության ձեւավորումը. Իշխան Սաղաթելյան
 |news.am|
11:38 - 12 սեպտեմբերի, 2022

Ստեղծված իրավիճակից ելքը շարունակում է մնալ նոր կառավարության ձեւավորումը. Իշխան Սաղաթելյան |news.am|

news.am: Պարտության եւ ամոթի մարմնացման ձեռքով այս ԱԺ-ն դարձավ եւ պատմության մեջ կմնա որպես նորանկախ Հայաստանի ամենախայտառակ գումարման ԱԺ-ն. ԱԺ, որտեղ իշխող մեծամասնության պատճառով իսպառ բացակայում է պետական ու ազգային շահը: ԱԺ-ի պատերից ներս շարունակվում է կրկես հիշեցնող էժանագին շոուն: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 21-ին, «Հայաստանի իրական օրակարգը» խորագրով քննարկման ժամանակ նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

«Հայաստանի իրական եւ առաջնային օրակարգը Հայաստանի եւ Արցախի անվտանգության ապահովումն է, որը պահանջում է ազգային պետական ուղեգծի հաստատում: Մենք մեր քաղաքացիներից  մանդատ ենք ստացել հենց այս օրակարգը պաշտպանելու համար: ՀՀ օրվա իշխանությունները եւ նրա կցորդ ԱԺ մեծամասնությունը չեն սպասարկում այդ օրակարգը, աշխատում են, դրա դեմ նոր սպառնալիքներ ստեղծելով մեզ համար»,-ասաց նա:

Սաղաթելյանը նկատեց, որ ԱԺ մեծամասնությունը հրաժարվում է դեմ արտահայտվել այսպես կոչված «Շուշիի հռչակագրին». «Հրաժարվում է մասնակցել ընդդիմության կողմից հրավիրված ԱԺ նիստին, որտեղ պետք է ընդունվեր հայտարարություն Հայաստանի կարմիր գծերի մասին, մասնավորապես, պետք է հայտարարվեր, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Ուրեմն հարկավոր է իրենց մենակ թողնել թշնամու օրակարգը սպասարկելու իրենց ընտրության մեջ: Միջազգային հանրությունը պետք է տեսնի ու հասկանա, որ հայ ժողովուրդը տեր է իր հայրենիքին եւ ՔՊ-ն Արցախը զոհաբերելու կամ վաճառելու գործում միայնակ է:

Մենք ոչ միայն պետք է շրջենք ամոթալի այս էջը, այլ նաեւ ժողովրդի համար բացենք վերելքի ու զարթոնքի նոր էջ: Մենք վստահ ենք, որ ՀՀ-ում, Արցախում, Սփյուռքում կա նոր որակի պետություն կերտելու ներուժ:

Մեզ պետք է նոր նավապետ եւ նոր ուղղություն: Ուստի ստեղծված իրավիճակից ելքը շարունակում է մնալ նոր կառավարության ձեւավորումը, Հայաստանի անվտանգային մարտահրավերներին համահունչ փրկության ծրագրի ներկայացումը եւ իրագործումը»,-ընդգծեց ընդդիմադիր գործիչը:

Նա նաեւ հավելեց, որ նախաձեռնելով քննարկումների այս ֆորմատը՝ իրենք մեկ բարձր նպատակ են հետապնդել՝ միավորել մեր ժողովրդի բոլոր կարող ուժերը եւ ամենայն պատասխանատվությամբ խոսել ՀՀ իրական օրակարգերի, մարտահրավերների եւ դրանք հաղթահարելու հնարավորությունների մասին, ստեղծել հանրային այն ինստիտուտները, որոնք ի զորու են պատասխանատվություն ստանձնել եւ առաջնորդել ժողովրդին դժվարին այս ժամանակահատվածում:

«Դիմադրության» շարժումն արդեն իսկ դարձել է նման հարթակ: Մենք ամբողջ աշխարհին կարողացել են նվազագույն պահանջը տեղ հասցնել, որ օրվա իշխանությունը չունի մանդատ հայ ժողովրդի կողմից երկիրը նոր զիջումների տանելու կամ խաղաղության անվան տակ նոր կապիտուլյացիա ստորագրելու»,-ասաց Իշխան Սաղաթելյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել