Սահմանին իրադրությունը ես գնահատում եմ հարաբերական կայուն, սահմանային խորություններում հակառակորդի ԶՈՒ կուտակումներ չկան։ Այս մասին «Եռաբլուր»-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը։
«Հակառակորդը շարունակում է մնալ ՀՀ ինքնիշխան տարածքում։ Մենք մեր առջև դրված խնդիրը կատարում ենք։ Գնում ենք խաղաղության ճանապարհով, սահմանազատման, սահմանագծման ճանապարհով։ Զինված ուժերը շարունակում են զարգանալ, կատարելագործվել, համալրվել», - նշեց Ասրյանը։
comment.count (0)