Երեւանի ավագանու նիստն այսօր չի կայանա
 |news.am|
11:08 - 13 սեպտեմբերի, 2022

Երեւանի ավագանու նիստն այսօր չի կայանա |news.am|

news.am: Սահմանային իրավիճակով պայմանավորված՝ Երեւանի ավագանու նիստը հետաձգվել է։ Այս մասին հայտնեցին Երեւանի քաղաքապետարանի լրատվության բաժնից։

Նշենք, որ այսօր՝ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 11:00-ին, պետք է գումարվեր Երեւան քաղաքի ավագանու 9-րդ նստաշրջանի 1-ին նիստը։ Օրակարգում 27 հարց կար, այդ թվում՝ Տիգրան Ավինյանին՝  Երեւանի քաղաքապետի տեղակալ նշանակելու վերաբերյալ։

Հիշեցնենք՝ Տիգրան Ավինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երեւանի քաղաքապետի թեկնածուն է։ Երեւանի ավագանու ընտրությունները նախատեսված են 2023 թվականի աշնանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ:

ՀՀ ՊՆ փոխանցմամբ հակառակորդը Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառում է հրետանային միջոցներ, ականանետներ, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախավորելով թե ռազմական, թե էլ քաղաքացիական ենթակառուցվածքները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել