tert.am: Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն ամերիկյան Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, ինչպես նաև Իսրայելը, Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները Վաշինգտոնին Թեհրանի հետ կոնֆլիկտի մեջ են ներքաշում:
«Նրանք բոլորը շահագրգռվածություն են ցուցաբերել ԱՄՆ-ին կոնֆլիկտի մեջ ներքաշելու հարցում: Չեմ կարծում, որ նախագահ Թրամփը դա ցանկանում է, նա նախընտրական քարոզարշավի ժամանակ խոստացել էր Միացյալ Նահանգներին նոր պատերազմի չտանել»,- հայտարարել է արտգործնախարարը:
comment.count (0)