Դոնալդ Թրամփը հայտնել է Զենքի առևտրի միջազգային համաձայնագիրը չվավերացնելու որոշման մասին armenpress.am ||
06:55 - 27 ապրիլի, 2019

Դոնալդ Թրամփը հայտնել է Զենքի առևտրի միջազգային համաձայնագիրը չվավերացնելու որոշման մասին armenpress.am ||

armenpress.am: Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ խնդրելու է Սենատին դադարեցնել Զենքի առևտրի միջազգային համաձայնագիրը վավերացնելու գործընթացը, որը ստորագրվել է Բարաք Օբամայի նախագահության տարիներին:

«Այսօր ես հպարտությամբ հայտարարում եմ ևս մեկ պատմական քայլի մասին: Օբաման ստորագրել է Զենքի առևտրի միջազգային համաձայնագիրը, իսկ իր պաշտոնավարման վերջին օրերին ուղարկել է Սենատ` այն վավերացնելու համար: Այդ փաստաթուղթը ոտնահարում է ձեր սահմանադրական իրավունքները: Իմ աշխատակազմը երկեք չի վավերացնի այդ համաձայնագիրը»,- ասել է նախագահը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել