ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչը անհապաղ հրադադարի և բանակցություններին վերադառնալու կոչ է անում
|armenpress.am|
19:47 - 15 սեպտեմբերի, 2022

ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչը անհապաղ հրադադարի և բանակցություններին վերադառնալու կոչ է անում |armenpress.am|

armenpress.am:  Հայաստանի և Ադրբեջանի միջև զինված բախումների լույսի ներքո ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ և Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Պեր Ժոան Պոնսը (Իսպանիա) միացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև անհապաղ և տևական հրադադար հաստատելու և բանակցություններին վերադառնալու միջազգային կոչերին՝ մարդկային կյանքերի հետագա կորուստները կանխելու համար: Այս մասին հատուկ ներկայացուցչը հայտարարություն է տարածել:

«Մեր վեհաժողովը մեծ անհանգստությամբ է հետևում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցող զինված բախումներին: Ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն, և երկու երկրները պետք է վերադառնան դեպի կառուցողական երկխոսության ուղի՝ խաղաղության համապարփակ պայմանագիրը ավարտին հասցնելու համար: Շարունակական այս բախումները ոչ միայն վնաս են հասցնում վերջին երկու տարվա ընթացքում գրանցված որևէ առաջընթացին, այլև արդեն ավելի քան 100 հոգու, այդ թվում՝ քաղաքացիական անձանց կյանքեր արժեցան ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ադրբեջանի կողմից», - հայտարարել է Պոնսը:

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահը նաև իր աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ գործող նախագահ Զբիգնև Ռաուի և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդի սեպտեմբերի 13-ի

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել