{ՉՀԱՍՏԱՏՎԱԾ} ԱՄՆ-ի ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսին շաբաթավերջին կժամանի Հայաստան
 |azatutyun.am|
21:51 - 15 սեպտեմբերի, 2022

{ՉՀԱՍՏԱՏՎԱԾ} ԱՄՆ-ի ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսին շաբաթավերջին կժամանի Հայաստան |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ-ի ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսին շաբաթավերջին կմեկնի Հայաստան՝ հաջակցություն Ադրբեջանի հետ մահացու կռվի մեջ գտնվող երկրի, հայտնում է Politico-ն՝ վկայակոչելով այցից տեղյակ երկու անձանց։

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը մինչ այս պահը չի մեկնաբանել այս տեղեկությունը։

Ըստ ամերիկյան լրատվամիջոցի՝ նախատեսվում է, որ Փելոսին Երևանում հանդիպելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև կառավարության այլ պաշտոնյաների հետ։ ԱՄՆ-ի ներկայացուցիչների տան խոսնակի աշխատակազմից տեղեկությունը ոչ հաստատել, ոչ էլ հերքել են։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել