Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է գործել սովորական ռեժիմով. հայտարարություն
19:07 - 16 սեպտեմբերի, 2022

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է գործել սովորական ռեժիմով. հայտարարություն

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունը հայտարարում է, որ չնայած ստեղծված իրավիճակին՝ անցնող շաբաթվա ընթացքում ընկերությունը գործել և շարունակում է գործել սովորական ռեժիմով՝ պահպանելով անվտանգության միջոցառումները։ Բոլոր արտադրամասերը աշխատել և շարունակում են աշխատել անխափան։

Ընկերությունը տեղեկացնում է, որ գործարանում մշտական հիմունքներով գործում է արտակարգ իրավիճակների շտաբ։

«ԶՊՄԿ-ի բոլոր ներքին կառույցները պատրաստ են իրականացնել արագ և արդյունավետ միջոցառումներ՝ համաձայն հաստատված գործողությունների ծրագրի»,- ասված է հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել