Առնվազն 20 նոր ռազմագերի ունենք. Սիրանուշ Սահակյան
 |factor.am|
19:59 - 17 սեպտեմբերի, 2022

Առնվազն 20 նոր ռազմագերի ունենք. Սիրանուշ Սահակյան |factor.am|

factor.am: «Ադրբեջանի սանձազերծած հերթական ագրեսիայի հետևանքով առնվազն 20 նոր ռազմագերի ունենք, թեև այս պահին կարողացել ենք նույնականացնել 10-ին»,- այս մասին ասել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։

«Օրեր առաջ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի կողմից միջպետական գանգատ է ներկայացվել անհապաղ միջոցների համար, որտեղ այս պահին դեռևս մեկ նույնականացված անձի տվյալ է ներկայացվել։ Մեր հաշվարկներով՝ ռազմագերիների թիվը երկու տասնյակ է, սակայն աշխատանքները շարունակվում են, հույս ունենք՝ առաջիկա օրերին հստակ թիվ ու անուններ կունենանք»,- նշել է նա։

Սահակյանի խոսքով՝ նույնականացված բոլոր անձանց մասով ներկայացվում է անհատական գանգատ, որը լրացնում է միջպետական գանգատը։

«Բոլոր այն անձինք, ովքեր ճանաչում են տեսանյութերում իրենց զավակներին, հարազատներին, պետք է այս տեղեկատվությունը փոխանցեն նաև Կարմիր խաչին։ Անձի մասին որևէ տեղեկություն չունենալու դեպքում ևս պետք է այդ տեղեկությունները փոխանցվեն Կարմիր խաչին և իրավապաշտպան կառույցներին»,- հավելել է Սահակյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել