Խերսոնի շրջանի Հանրային խորհուրդը հանդես է եկել ՌԴ սուբյեկտ ճանաչվելու վերաբերյալ անհապաղ հանրաքվե անցկացնելու նախաձեռնությամբ
12:40 - 20 սեպտեմբերի, 2022

Խերսոնի շրջանի Հանրային խորհուրդը հանդես է եկել ՌԴ սուբյեկտ ճանաչվելու վերաբերյալ անհապաղ հանրաքվե անցկացնելու նախաձեռնությամբ

Խերսոնի շրջանի Հանրային խորհուրդը դիմել է շրջանի ղեկավար Վլադիմիր Սալդոյին Ռուսաստանի Դաշնության սուբյեկտ ճանաչվելու վերաբերյալ անհապաղ հանրաքվե անցկացնելու նախաձեռնությամբ։   Այս մասին հաղորդում է «Ռիա Նովոստի»-ն։

Երկուշաբթի օրը Ռուսաստանին միանալու վերաբերյալ անհապաղ հանրաքվե անցկացնելու նախաձեռնությամբ հանդես են եկել Ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական ու Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական հանրապետությունների հանրային պալատները։ Նրանք դիմել են Ինքնահռչակ հանրապետությունների ղեկավարներ Լեոնիդ Պասեչնիկին և Դենիս Պուշիլինին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել