Թուրքիան կհոգա իր մասին, եթե ԱՄՆ-ից F-16 չստանա. Էրդողան
 |news.am|
13:07 - 20 սեպտեմբերի, 2022

Թուրքիան կհոգա իր մասին, եթե ԱՄՆ-ից F-16 չստանա. Էրդողան |news.am|

news.am: Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը կհոգա իր մասին, եթե ԱՄՆ-ից F-16 կործանիչներ չստանա։

ԱՄՆ-ն ավելի վաղ պաշտոնական ծանուցում էր ուղարկել Թուրքիային՝ վերջինիս F-35 կործանիչների մատակարարման ծրագրից դուրս մնալու մասին՝ Անկարայի կողմից ռուսական «Ս-400» ՀՕՊ համակարգերի գնման պատճառով։ Վաշինգտոնը չեղյալ հայտարարեց Թուրքիայի հետ F-35-ի վերաբերյալ համատեղ հուշագիրը՝ ստորագրելով այն F-35 նախագծի մնացած յոթ գործընկերների՝ Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Նիդեռլանդների, Ավստրալիայի, Դանիայի, Կանադայի եւ Նորվեգիայի հետ: Այնուհետեւ Էրդողանը հայտարարեց այլ կործանիչներ գնելու ԱՄՆ-ի առաջարկի մասին, սակայն՝ ոչ թե հինգերորդ, այլ չորրորդ սերնդի՝ F-16-ների: Հարցը պետք է համաձայնեցվի ԱՄՆ Կոնգրեսում. Պետդեպը համոզում է կոնգրեսականներին, որ գործարքը ծառայում է Վաշինգտոնի շահերին։

«Պարոն Բայդենն ինձ խոստացավ լուծել այս հարցը (F-16-ի հետ): Ես գիտեմ, որ Բայդենը դրական է նայում դրան: Անգամ հանրապետականների հետ ենք հանդիպումներ ունեցել, նրանք էլ ասել են, որ իրենք էլ են դրական նայելու։ Հիմա, եթե ԱՄՆ-ից F-16-ի հարցում ցանկալի արդյունք չստանանք, ի՞նչ ենք անելու։ Մենք կհոգանք մեր մասին։ Դուք ամեն տեսակի աջակցություն կցուցաբերեք Հունաստանին F-16-ի մասով, այնտեղ բազաներ կստեղծեք, բայց այդ աջակցությունը չեք տրամադրի ՆԱՏՕ-ի բարեկամ երկրին, ինչպիսին Թուրքիան է՝ մի երկրի, որն ամեն տեսակի աջակցություն է ցուցաբերում ՆԱՏՕ-ում, որը մեկն է: Այդ դեպքում Թուրքիան պետք է հոգա իր մասին։ Մնացած հարվեցում մենք ԱՄՆ-ի հետ խնդիրներ չունենք»,- ասել է Էրդողանը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել