Ֆրանսահայերի խորհուրդը հաստատակամորեն կանգնած է հայոց պետականության և հայկական շահերի պահպանության կողքին․ Քյուրքջյան
11:30 - 24 սեպտեմբերի, 2022

Ֆրանսահայերի խորհուրդը հաստատակամորեն կանգնած է հայոց պետականության և հայկական շահերի պահպանության կողքին․ Քյուրքջյան

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զաեհ Սինանյանն ընդունել է Ֆրանսահայերի խորհրդի նախագահ, Գրանթ Թորնթոն Հայաստան ընկերության պատվավոր նախագահ Դանիել Քյուրքջյանին, տեղեկացնում է հանձնակատարի գրասենյակի ֆեյսբուքյան էջը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Արցախի անվտանգային հարցերին, հայկական շահերի պաշտպանությանը, ֆրանսահայ համայնքին, հայ-ֆրանսիական հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր:

«Ֆրանսահայերի խորհուրդը հաստատակամորեն կանգնած է հայոց պետականության և հայկական շահերի պահպանության կողքին: Ֆրանսահայերի խորհուրդը մի շարք նախաձեռնություններ ունի, որոնք հատկապես առնչվում են Ֆրանսիայում հայկական կրթությանը, Հայաստանի հետ կապերի ամրապնդմանը, տնտեսական համագործակցությանը, ուղեղային կետրոնի ստեղծմանը և այլն»,-նշել է Դանիել Քյուրքջյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել