Հասանովը բանակի ղեկավար կազմին հրահանգել է «անհապաղ եւ վճռական կերպով ճնշել ցանկացած տիպի սադրանք»
12:11 - 24 սեպտեմբերի, 2022

Հասանովը բանակի ղեկավար կազմին հրահանգել է «անհապաղ եւ վճռական կերպով ճնշել ցանկացած տիպի սադրանք»

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպում է անցկացրել բանակի ղեկավար կազմի հետ։ 

Հանդիպման ժամանակ վերլուծվել է ստեղծված օպերատիվ իրադրությունը Քելբաջարի (Քարվաճառի) եւ Լաչինի (Բերձորի) ուղղությամբ, նաեւ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ժամանակավոր տեղակայման տարածքներում։

Հաղորդագրության մեջ ասված է, որ Հասանովը հրահանգել է անհապաղ եւ վճռական կերպով ճնշել ցանկացած տիպի սադրանք, որ կարող է իրականացվել Հայաստանի ԶՈՒ կողմից։ 

Հանդիպման արդյունքում կոնկրետ առաջադրանքներ են դրվել զինվորական ծառայության կազմակերպման մասով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել