armsport.am: Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլի 5-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականն ընդունել էր Ուկրաինայի ընտրանուն: Մեր թիմը պարտվեց 0-5 հաշվով։
Առաջին կեսը երկու թիմերն էլ ակտիվ էին սկսել, բայց խաղասկզբում ռեալ գոլային պահեր ստեղծեց մեր ընտրանին:
Հանդիպման արդեն 5-րդ րոպեին Լուկաս Սելարայանը մեն-մենակ դուրս եկավ դարպասապահի դեմ, սակայն ոչ այնքան ուժեղ հարվածից հետո Դունինը հետ մղեց գնդակը: Րոպեներ անց Բիչախչյանը հնարավորություն ստացավ հաշիվը բացելու, բայց մոտտարածությունից կատարած հարվածը շեղ ստացվեց:
Չնայած ակտիվությանը, 21-րդ րոպեին մեր թիմը գոլ բաց թողեց․ ձախ եզրից կատարած փոխանցումից հետո գնդակը հասավ Յուրչենկոյի դարպասի մոտ կանգնած Զուբկովին, ով էլ իր հերթին այն փոխանցեց Տիմչուկին, ով գրավեց դատարկ դարպասը:
Գոլից հետո մեր թիմը պարբերաբար գրոհներ էր ձեռնարկում, բայց խաղի տեմպն ընդհանուր առմամբ ընկավ. թիմերն ընդմիջման գնացին 0-1 հաշվով:
Երկրորդ կեսի սկզբնամասում՝ 57-րդ րոպեին մեր ընտրանին երկրորդ գոլը բաց թողեց:
Հիշեցնենք՝ հյուրերը հանդիպման հաշիվը բացել էին 21-րդ րոպեին:
65-րդ րոպեին Ժիրայր Շաղոյանը տուգանայինի մատույցներից սպառնաց մրցակցի դարպասին, բայց գնդակը վերև ընթացավ:
Խաղի 67-րդ րոպեին հյուրերը 3-րդ գնդակն ուղարկեցին Դավիդ Յուրչենկոյի դարպասը: Աչքի ընկավ Դովբիկը։
Իսկ 81-րդ և 84-րդ րոպեին հյուրերն էլ ավելի մեծացրեցին իրենց առավելությունը․ աչքի ընկան Դանիլո Իգնատենկոն և Արտյոմ Դովբիկը, ով դարձավ դուբլի հեղինակ։
comment.count (0)