Ստեփանակերտում կհայտարարվի Լռության րոպե, կկայանա Խաչերթ
11:05 - 26 սեպտեմբերի, 2022

Ստեփանակերտում կհայտարարվի Լռության րոպե, կկայանա Խաչերթ

Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին, Ստեփանակերտի Սբ. Հակոբ եկեղեցու բակից կմեկնարկի խաչերթ՝ Հայոց բանակի պահապան Աշոտ Երկաթ Սուրբ Խաչի առաջնորդությամբ դեպի հուշահամալիր ` ի հիշատակ 44-օրյա պատերազմում նահատակված հերոսների: Այս մասին տեղեկացնում են Սեպտեմբերի 27-ին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովից:

Աղբյուրի տեղեկատվությամբ՝ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին, Արցախի Հանրապետությունում հայտարարվում է Լռության րոպե՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմում նահատակված հերոսների: «Խնդրում ենք վարորդներին, քաղաքացիներին հոտնկայս հարգանքի տուրք մատուցել»,- նշված է հաղորդագրության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել