Սեպտեմբերի 21-ից ի վեր Ղազախստան մուտք Է գործել շուրջ 98 հազար ռուսաստանցի

 |armenpress.am|
15:15 - 27 սեպտեմբերի, 2022

Սեպտեմբերի 21-ից ի վեր Ղազախստան մուտք Է գործել շուրջ 98 հազար ռուսաստանցի |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանում սեպտեմբերի 21-ին մասնակի մոբիլիզացում հայտարարելուց հետո Ղազախստան մուտք է գործել Ռուսաստանի մոտավորապես 98 հազար քաղաքացի: Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է հանրապետության ՆԳ նախարարության միգրացիոն ծառայության կոմիտեի նախագահի պաշտոնակատար Ասլան Ատալիկովը: Հենց այդ օրերին Ղազախստանից մեկնել է Ռուսաստանի 64 հազար 234 քաղաքացի:

Նրա խոսքով՝ անհատական նույնականացման համար (ԱՆՀ) են ստացել են 8 հազարից փոքր-ինչ ավելի ոչ ռեզիդենտներ: Առանց ԱՆՀ-ի քաղաքացիները, իրավական անձինք, հնարավորություն չունեն Ղազախստանի պետական մարմիններին դիմել քաղաքացիական կացության ակտերի գրանցման համար, բանկերում եւ այն կազմակերպություններում բանկային հաշվներ բացելու եւ վարելու համար, որոնք իրականացնում են առանձին տեսակների բանկային գործառնություններ, վճարումների, փոխանցումների իրականացում եւ այլն:

Ատալիկովը ճշտել է, որ 2022 թվականի ապրիլի 1-ից Ղազախստանում ԱՆՀ է ստացել 93 հազար 45 ռուսաստանցի: «Ապրիլի 1-ից մեզ մոտ կեցության վկայագիր է ստացել ՌԴ-ի 4271 քաղաքացի, նրանցից 116-ը մեր էթնիկ ղազախներն են: Կեցության վկայագիրն ունի իր կարգը, նրանցից յուրաքանչյուրը հաստատել է իր վճարունակությունը»,-շարունակել է նա: Քաղաքացիություն ստանալու համար հայտ է ներկայացրել 441 անձ, նրանցից 117-ը էթնիկ ղազախներ են Ռուսաստանից, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել