ԱՄՆ-ն երբեք, երբեք, երբեք չի ճանաչի Ռուսաստանի հավակնությունները Ուկրաինայի ինքնիշխան տարածքի նկատմամբ. Բայդեն
 |tert.am|
13:38 - 30 սեպտեմբերի, 2022

ԱՄՆ-ն երբեք, երբեք, երբեք չի ճանաչի Ռուսաստանի հավակնությունները Ուկրաինայի ինքնիշխան տարածքի նկատմամբ. Բայդեն |tert.am|

tert.am: ԱՄՆ-ն «երբեք, երբեք, երբեք» չի ճանաչի Ուկրաինայի տարածքը բռնակցելու Ռուսաստանի փորձը, հայտարարել է նախագահ Ջո Բայդենը, գրում է BBC-ը։

Նա այս մասին ասել է ուրբաթ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի սպասվող ելույթից առաջ, որում նա պետք է հայտարարի, որ Ուկրաինայի Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիեի մարզերը միանում են Ռուսաստանին։

Բռնակցման արդյունքում ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի դեմ, հավելում է աղբյուրը:

«Միացյալ Նահանգները, ես ուզում եմ շատ հստակ ասել այս հարցում, երբեք, երբեք, երբեք չի ճանաչի Ռուսաստանի հավակնությունները Ուկրաինայի ինքնիշխան տարածքի նկատմամբ»,- ասել է Բայդենը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել