Լավրովը հայտարարել է, թե ԱՊՀ երկրներն ապահովագրված չեն իրենց ներքին գործերին ԱՄՆ-ի միջամտությունից, ինչը «հստակ երևում է Հարավային Կովկասում»

 |factor.am|
15:42 - 30 սեպտեմբերի, 2022

Լավրովը հայտարարել է, թե ԱՊՀ երկրներն ապահովագրված չեն իրենց ներքին գործերին ԱՄՆ-ի միջամտությունից, ինչը «հստակ երևում է Հարավային Կովկասում» |factor.am|

factor.am: ԱՊՀ որևէ երկիր ապահովագրված չէ իր ներքին գործերին միջամտելու՝ Վաշինգտոնի փորձերից։ Նման հայտարարություն է արել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների հետախուզական գործունեության հարցերով 18-րդ հանդիպման ժամանակ, գրում է ՏԱՍՍ-ը։

«Եվրասիական տարածքում Արևմուտքի անպատասխանատու գիծը չի սահմանափակվում միայն Ուկրաինայով։ Մենք հիշում ենք, թե ինչպես երկու տարի առաջ փորձ էր արվում Բելառուսում իրագործել «գունավոր հեղափոխության սցենարը»»,- ասել է Լավրովը։

Նա նշել է, թե նման միջամտությունից ԱՊՀ որևէ երկիր ապահովագրված չէ։ Լավրովի խոսքով՝ դա հստակ երևում է Կենտրոնական Ասիայում և Հարավային Կովկասում ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի  գործողություններով: Ի՞նչ գործողությունների մասին է խոսքը՝ ռուսաստանցի պաշտոնյան չի պարզաբանել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել