Ռուսաստանի կողմից միջուկային զենքի օգտագործումը հնարավոր է միայն դոկտրինի դրույթներին համապատասխան. Կրեմլ
 |tert.am|
13:54 - 03 հոկտեմբերի, 2022

Ռուսաստանի կողմից միջուկային զենքի օգտագործումը հնարավոր է միայն դոկտրինի դրույթներին համապատասխան. Կրեմլ |tert.am|

tert.am: Ռուսաստանի կողմից միջուկային զենքի օգտագործումը հնարավոր է միայն դոկտրինի դրույթներին համապատասխան։ Այս մասին, արձագանքելով Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի հայտարարությանը, ասել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։

Հոկտեմբերի 1-ին, Կրասնի Լիմանից ռուսական զորքերի դուրսբերումից հետո, Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել էր, որ իշխանությունները պետք է «արմատական միջոցների» դիմեն։ Մասնավորապես, անհրաժեշտ է դիտարկել երկրի մի շարք շրջաններում ցածր արտադրողականության միջուկային զենքի կիրառման և ռազմական դրություն մտցնելու հնարավորությունը, ասել էր Կադիրովը:

«Մարզերի ղեկավարներն ունեն իրենց տեսակետը հայտնելու, գնահատականներ տալու լիազորություն։ Ի վերջո, նրանք Ռուսաստանի մի ամբողջ շրջանների ղեկավարներն են, այդ թվում՝ Ռամզան Կադիրովը, որը, ինչպես գիտեք, հատուկ ռազմական գործողության հենց սկզբից շատ բան է արել և մեծ ներդրում է ունեցել հատուկ գործողության մեջ»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։

Նրա կարծիքով՝ նույնիսկ դժվարին ժամանակներում զգացմունքները չպետք է գերիշխող դառնան։




Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել