Այո, խնդիր կա, բայց մենք պետք է երկար մտածենք, թե հետո ինչ ենք անելու. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին
 |news.am|
15:01 - 04 հոկտեմբերի, 2022

Այո, խնդիր կա, բայց մենք պետք է երկար մտածենք, թե հետո ինչ ենք անելու. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին |news.am|

news.am: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ով պաշտոնական այցով մեկնելու է Մոսկվա, անպայման քննարկելու է Ռուսաստանի ու Հայաստանի հետ կապված բոլոր խնդրահարույց հարցերը:

«Քննարկելու եմ եւ ՀԱՊԿ-ի հետ կապված հարցերը, եւ Հայաստան-Ռուսաստան փոխօգնության պայմանագրի հետ կապված  հարցերը, որով Հայաստանը դիմել է եւ մինչ օրս պատասխան չունենք, նույնիսկ «չէ» պատասխանը չունենք»,- այսօր՝ հոկտեմբերի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Կարո՞ղ է եկել է ՀԱՊԿ-ից դուրս գալու ժամանակը» հարցին ի պատասխան՝ ԱԺ նախագահն ասաց. «Գիտեք ինչ, եկեք այդ հարցին ես չպատասխանեմ, որովհետեւ շատ հնարավոր է, որ ՀԱՊԿ-ն, ընդհանրապես,  որոշում կայացնի՝ դուրս գալ Հայաստանից: Որովհետեւ այդ կառույցը պատշաճ արձագանք չի տալիս, ես մնում եմ նույն կարծիքին, որ մենք պետք է շատ երկար մտածենք ու հասկանանք: Բայց միաժամանակ սա խաղուպար չէ, որ մենք արագ կտրուկ շարժումներ անենք՝ առանց հասկանալու, թե հետո ինչ ենք անելու եւ դրան ինչ է հետեւելու: Բայց այն, որ այո, խնդիր կա, միանշանակ է: Այդ  մասին ես խոսելու եմ եւ պնդելու եմ իմ հայտարարությունները, որոնք արել եմ Հանրային հեռուստատեսության եթերում»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել