Հայաստան ներկրվող ցեմենտի տուրքը կնվազեցվի․ ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց նախագիծը
12:35 - 05 հոկտեմբերի, 2022

Հայաստան ներկրվող ցեմենտի տուրքը կնվազեցվի․ ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց նախագիծը

Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջութամբ ընդունեց «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որով կնվազեցվի Հայաստան ներկրվող ցեմենտի տուրքը։

Օրինագծի համահեղինակ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը նախագծի առաջին ընթերցմամբ քննարկման ընթացքում առաջարկել էր Հայաստան ներկրվող ցեմենտի համար այսօր գործող 14.000 դրամ պետական տուրքը նվազեցնել՝ դարձնելով 9.000 դրամ,  իսկ ցեմենտի հումքի՝ կլինկերի համար կիրառվող 2.000 դրամ տուրքն առհասարակ հանել:

Երեկ՝ երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում Բաբկեն Թունյանը ասել էր, որ առաջինից ընթերցումից հետո  ուսումնասիրել են շուկան, տեսնել, թե գներն ինչպես են փոփոխվում՝ հարկ լինելու դեպքում տուրքի չափը վերանայելու պայմանով: Այսպիսով, երկրորդ ընթերցման փուլում որոշում է կայացվել տուրքն էլ ավելի իջեցնելու՝ ներկրվող ցեմենտի համար տուրքը սահմանելով 2.000 դրամ․ «Այսինքն՝ կարելի է ասել՝ խորհրդանշական կարգի տուրք ենք սահմանել»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել