Մոսկվան Երևանին ու Բաքվին համապարփակ առաջարկներ է ներկայացրել խաղաղության պայմանագիր կնքելու վերաբերյալ. Զախարովա
15:49 - 06 հոկտեմբերի, 2022

Մոսկվան Երևանին ու Բաքվին համապարփակ առաջարկներ է ներկայացրել խաղաղության պայմանագիր կնքելու վերաբերյալ. Զախարովա

Մոսկվան Երևանին ու Բաքվին համապարփակ առաջարկներ է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու վերաբերյալ։ Այս մասին հինգշաբթի ճեպազրույցի ժամանակ ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մեր համապարփակ առաջարկները ներկայացվել են Երևանին ու Բաքվին, ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը մի շարք այցեր է կատարել տարածաշրջան՝ այդ թեմայով խորհրդակցությունների համար»,- ասաց նա։

Զախարովան նաև նշել է, որ Արևմուտքի մոտեցումները Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում այնքան էլ հավասարակշռված չեն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել