Ֆրանսիայի ԱԳՆ-ն կոչ է անում իր քաղաքացիներին հնարավորինս շուտ լքել Իրանը |armenpress.am|
14:17 - 08 հոկտեմբերի, 2022

Ֆրանսիայի ԱԳՆ-ն կոչ է անում իր քաղաքացիներին հնարավորինս շուտ լքել Իրանը |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիան կոչ է արել բոլոր ֆրանսիացիներին որքան հնարավոր է շուտ լքել Իրանը՝ զգուշացնելով, որ նրանք ձերբակալությունների, կամայական կալանավորումների և անարդար դատավարությունների ռիսկի տակ են: Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում կատարելով Ֆրանսիայի ԱԳՆ-ին:

Ըստ Ֆրանսիայի ԱԳՆ-ի՝ ռիսկը վերաբերում է նաև նրանց, ովքեր այնտեղ են զբոսաշրջային այցելության համար: ԱԳՆ-ն նաև զգուշացրել է, որ ձերբակալության, կալանավորման դեպքում երաշխավորված չէ անձի հիմնարար իրավունքների և անվտանգության նկատմամբ հարգանքը:

Ավելի վաղ Ֆրանսիայի ԱԳՆ-ն Իրանին կոչ էր արել ազատ արձակել Ֆրանսիայի երկու քաղաքացիների, որոնք իրանական պետական ԶԼՄ-ի տեսանյութում ցուցադրվել և ներկայացվել էին որպես ֆրանսիական հետախուզական ծառայության օպերատիվ աշխատողներ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել