Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար Մասիս Մայիլյանի համոզմամբ՝ Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչումը հրապարակային հաստատելուն պետք է հաջորդեն որոշումները՝ ցույց տալու, որ դրանք չեն տարածվում Արցախի Հանրապետության վրա:
Այս մասին նախկին նախարարը գրել է իր ֆեյսբուքյան էջում։
«Հիմա, երբ Հայաստանը հրապարակավ հաստատեց, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, պետք է ընդունվեն այնպիսի որոշումներ, որոնք ի ցույց կդնեն, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը չեն տարածվում Արցախի Հանրապետության վրա։
Դրա համար կա իրավաքաղաքական ամրակուռ հենք»,- նշել է նա։
comment.count (0)