«Վախենում եմ հայերի համար». երգչուհի Շերն անդրադարձել է Ադրբեջանի քայլերին

 |factor.am|
18:07 - 09 հոկտեմբերի, 2022

«Վախենում եմ հայերի համար». երգչուհի Շերն անդրադարձել է Ադրբեջանի քայլերին |factor.am|

factor.am: Երգչուհի Շերը (Շերիլին Սարգսյան) Թվիթերի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ անդրադառնալով Ադրբեջանի հարձակմանը Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա։

«Վախենում եմ հայերի համար։ Ոչ ոք նրանց չի պաշտպանում Ադրբեջանից. Հայաստանը նավթ չունի։

Ադրբեջանցիները սպանում են հայերին։ Երևան այցիս ժամանակ գնացել էի 2 մանկատուն, որտեղի հայ երեխաները ծնողներ չունեին, որովհետև նրանք սպանվել էին ադրբեջանցիների կողմից։ Խոսքեր չկան…»,-նշված է գրառման մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել