Ղրղզստանը չեղարկել է ՀԱՊԿ «Անխախտ եղբայրություն-2022» զորավարժությունը
 |hetq.am|
18:15 - 09 հոկտեմբերի, 2022

Ղրղզստանը չեղարկել է ՀԱՊԿ «Անխախտ եղբայրություն-2022» զորավարժությունը |hetq.am|

hetq.am: Ղրղզստանի պաշտպանության նախարարությունը չեղարկել է այդ երկրի տարածքում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Անխախտ եղբայրություն-2022» հրամանատաշտաբային զորավարժությունները։ Այդ մասին կիրակի օրը հայտնել է ղրղզական 24.kg-ն։ 

Լրատվամիջոցի տվյալներով՝ զորավարժությունները նախատեսվում էր իրականացնել հոկտեմբերի 10-14-ը «Էդելվեյս» ռազմաբազայի տարածքում։ Չեղարկման պատճառները չեն նշվում։  

Զորավարժություններին պետք է մասնակցեին Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի խաղաղապահ անձնակազմը։ Հրավիրված էին նաև դիտորդներ Ուզբեկստանից, Սերբիայից, Սիրիայից, Թուրքմենստանից և Մոնղոլիայից: Ըստ ղրղզական աղբյուրների՝ զորավարժությանը պետք է ընդգրկված լիներ ավելի քան 6,5 հազար մարդ, պետք է կիրառվեր ավելի քան 850 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա, ներառյալ` ինքնաթիռներ, ուղղաթիռներ և ԱԹՍ։

«Անխախտ եղբայրություն» զորավարժությունները Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն անց է կացնում 2012 թվականից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել