«ՀԱՊԿ-ում գտնվելը ուղղակի սպառնալիք է Հայաստանի համար»․ բողոքի ակցիա Գյումրու ռուսական ռազմաբազայի դիմաց

 |factor.am|
20:01 - 09 հոկտեմբերի, 2022

«ՀԱՊԿ-ում գտնվելը ուղղակի սպառնալիք է Հայաստանի համար»․ բողոքի ակցիա Գյումրու ռուսական ռազմաբազայի դիմաց |factor.am|

factor.am: Այսօր Գյումրու 102-րդ ռազմաբազայի դիմաց տեղի ունեցավ լուռ բողոքի ակցիա՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու պահանջով։ Ակցիան ուղեկցվեց «ՀԱՊԿ-ում վտանգավոր է», «Կամ Հայաստան, կամ ՀԱՊԿ» և նմանատիպ կարգախոսներով։

«Հանուն հանրապետության» կուսակցության հիմնադիր Արման Բաբաջանյանի պարզաբանմամբ` այս նախաձեռնությունը կոչվում է «Դուրս ՀԱԿՊ-ից»։

«Մենք այստեղ ենք՝ Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի առջև, ընդհանրապես ռուսական ռազմական ներկայության և ՀԱՊԿ-ում անդամակցության դեմ բողոքի լուռ ակցիա իրականացնելու համար։ Մենք այստեղ տարբեր քաղաքական ուժեր ենք ներկայացնում, տարբեր քաղաքական հայացքներ ունենք, բայց մեզ միավորում է «Դուրս ՀԱՊԿ-ից» նախաձեռնությունը և այն նպատակները, որոնք դրվել են դրա հիմքում»,-ասաց Արման Բաբաջանյանը։

Բողոքի ակցիայից հետո «Դուրս ՀԱԿՊ-ից» նախաձեռնության անդամները մամուլի ասուլիս տվեցին «Գյումրու երկխոսության մեդիա ակումբում»։ «Կանաչ Հայաստան» ՀԿ-ի նախագահ Թեհիմնե Ենոքյանն էլ ասաց, Հայաստանում առաջին անգամ են նման ձևաչափով հանդես գալիս։ Ըստ նրա, ատելության, գաղջ մթնոլորտն այնքան շատ է, որ մարդիկ դժվարանում են անգամ իրար հետ խոսել հայերեն լեզվով և հասկանալ իրար։

«Այս նախաձեռնությանը միանալու համար շատ բան պետք չէ, ուղղակի ձեր խղճի առաջ քննություն հանձնեք և պատասխանեք մի պարզ հարցի՝ դուք ուզո՞ւմ եք, որ Հայաստանը լինի ազատ, անկախ, ինքնիշխան, ժողովրդավար, թե ոչ։ Եվ այս նախաձեռնությունը որևէ մեկի շահը չի սպասարկում, բացի Հայաստանի Հանրապետության շահից»,- ասաց Թեհմինե Ենոքյանը։

«Հանուն հանրապետության» կուսակցության հիմնադիր Արման Բաբաջանյանն էլ հավելեց, որ նախաձեռնությունը որևէ մեկի կողմից չի ֆինանսավորվում, ոչ էլ նման ակնկալիք ունեն, որևէ մեկի փողի կարիքը չունեն, ոչ էլ այդպիսի խնդիր են դրել իրենց առջև։

Շարունակությունը՝ factor.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել