1lurer.am: Ռուսաստանը և Ուկրաինան պատրաստ են «500-ը 500-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում իրականացնել շաբաթավերջին՝ հունիսի 7-ին և 8-ին։ Այդ մասին Կիևում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, հաղորդում է AFP-ն։
Գերիների փոխանակումից հետո կողմերը կսկսեն աշխատանքները զոհված զինծառայողների աճյունների փոխանակումը նախապատրաստելու ուղղությամբ։
«Այսօր մեր խմբերը խորհրդակցություններ են անցկացրել փոխանակման վերաբերյալ։ Ռուսական կողմը հայտնել է, որ այս շաբաթավերջին կհանձնի 500 մարդու, թեև պայմանավորվել էինք մեր 1000-ից ավելի զինծառայողների համար»,- ասել է Ուկրաինայի նախագահը:
Ի դեպ, ստամբուլյան բանակցությունների երկրորդ փուլի ժամանակ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև 1000-1200 գերիների նոր փոխանակման մասին էր հայտնել նաև ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին:
Լրատավական ծառայությունը հիշեցրել է, որ մայիսի 16-ին Թուրքիայում կայացած բանակցությունների առաջին փուլի ժամանակ Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունները համաձայնության եկան «1000-ը 1000-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակման վերաբերյալ։ Զգալի ծավալի պատճառով պայմանավորվածությունն իրականացվել է փուլերով՝ մի քանի օրվա ընթացքում։
comment.count (0)