factor.am: Հայազգի գործարար և բլոգեր Արեգ Սամվելի Շչեպիխինը, որը Մոսկվայի երկաթուղային կայարանից առևանգվել էր չեչենների կողմից, ազատ է արձակվել։ Այս մասին հայտնում են ռուսական տելեգրամ ալիքները։
«Յարոսլավսկի կայարանում առևանգված/ձերբակալված Արեգ Շչեպիխինն ազատության մեջ է։ Նրան ազատ են արձակել կեսգիշերին մոտ։ Աղբյուրները հայտնում են, որ Շչեպիխինը ներկայում գտնվում է Մոսկվայի հոսթելներից մեկում»,- գրել է Baza տելեգրամ ալիքը՝ հավելելով, որ Շչեպիխինին առևանգումից հետո ստիպել են «ներողություն խնդրելու» տեսանյութ ձայնագրել և մեղադրել Ուկրաինայի հետ կապեր ունենալու մեջ։
Ըստ Baza-ի՝ տղամարդը չեչեն ուժայինների կողմից պահվել է «Ֆիլատով Լուգ» մետրոյի տարածքի սրճարանում։ Նրան ծեծի են ենթարկել, ստիպել են ներողություն խնդրել չեչենների և մահմեդականների մասին նախկինում հրապարակված վիրավորական տեսանյութի համար։
Շչեպիխինի խոսքով՝ իրեն երկար ժամանակ «հարցաքննել» են, ամբողջ զրույցը տեսագրվել է։ «Հարցաքննության» ժամանակ նրան ասել են, որ կապված է ուկրաինացիների հետ, ինչպես նաև ստիպել են ասել, որ թմրանյութերի ազդեցության տակ է։ Միաժամանակ, ըստ Շչեպիխինի, իր առևանգումից հետո ոստիկանությունը կանգնեցրել է սև Mercedes մակնիշի մեքենան, բայց չխուզարկելով՝ բաց է թողել։
Չեչնիայի ազգային քաղաքականության նախարար Ահմեդ Դուդաևը պնդում է, թե տղամարդը «բացահայտորեն, հրապարակայնորեն և բազմիցս էթնիկ զտումների և նացիզմի կոչ է արել, վիրավորել է կրոնը և Աստծուն, ինչպես նաև արտահայտել է հստակ ծայրահեղական հայացքներ»։
Չեչեն պաշտոնյան հավելել է՝ Շչեպիխինը «չի առևանգվել, այլ ձերբակալվել է իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից, որոնք համագործակցում են Մոսկվայի համապատասխան գերատեսչությունների հետ»։
Միաժամանակ, իրավապահները ձերբակալել են Մոսկվայի Յարոսլավսկի կայարանում հասարակական աղմուկ բարձրացրած իրադարձությունների 6 մասնակցի, հայտնել է ՌԴ Ներքին գործերի նախարարությունը տելեգրամում։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
comment.count (0)