Ուկրաինան պնդում է, որ Ղրիմի կամրջի հենասյուներ է պայթեցրել

 |factor.am|
17:52 - 03 հունիսի, 2025

Ուկրաինան պնդում է, որ Ղրիմի կամրջի հենասյուներ է պայթեցրել |factor.am|

factor.am: Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը պնդում է, որ պայթուն է իրականացրել Ղրիմի կամրջի հենասյուներում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Ուկրաինայի Անվտանգության ծառայության գործակալներն ականապատել են այս անօրինական օբյեկտի հենարանները։ Եվ այսօր ժամը 4:44-ին, առանց քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի, գործարկվել է առաջին պայթուցիկ սարքը»,- ասվում է Ուկրաինայի անվտանգության ծառայության հայտարարության մեջ։

Միևնույն ժամանակ, կամրջի վրա երթևեկությունը շարունակվում է՝ ըստ ռուսական պաշտոնական տվյալների։

«Հենասյուների ստորջրյա հենարանները խորապես վնասված են ստորին մակարդակում»,- ասվում է ուկրաինական կողմի հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ տեղադրվել է «1100 կգ տրոտիլին համարժեք պայթուցիկ նյութ», «գործողությունը տևել է մի քանի ամիս»:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել