Ռուսական զինուժը ԱԹՍ-երով և հրթիռներով հարվածել է Խարկովին |azatutyun.am|
09:22 - 04 հունիսի, 2025

Ռուսական զինուժը ԱԹՍ-երով և հրթիռներով հարվածել է Խարկովին |azatutyun.am|

azatutyun.am: Հունիսի 4-ի գիշերը ռուսական բանակը անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով հարվածել է Խարկովին։ Քաղաքում լայնածավալ հրդեհներ են բռնկվել, կա մեկ վիրավոր, հայտնում են տեղական իշխանությունները։

Ինչպես գրում է Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը, իրավիճակային կենտրոնի թարմացված տեղեկատվության համաձայն՝ ռուս զինվորականները քաղաքը հարվածելու համար օգտագործել են ինը «Շահեդ» և երկու հրթիռ, որոնց տեսակը պարզվում է։

«Հրդեհներ են բռնկվել արդյունաբերական գոտու չորս վայրերում, այրվել է նաև մասնավոր տուն», - նշել է քաղաքապետը՝ հավելելով, որ տեղում աշխատում են բոլոր համապատասխան ծառայությունները և կամավորները։

Ավելի վաղ Տերեխովը գրել էր, որ ռուս զինվորականները տասը հարված են հասցրել Խարկովի, մասնավորապես՝ Նովոբավարսկի շրջանի վրա:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել