Արցախը չի կարող կապ ունենալ Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ. ԱԺ «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար |armenpress.am|
10:38 - 11 հոկտեմբերի, 2022

Արցախը չի կարող կապ ունենալ Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ. ԱԺ «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար |armenpress.am|

armenpress.am: Եթե Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև քննարկվող խաղաղության պայմանագրի նախագծում վերջինիս կողմից ներկայացված 5 կետերում Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին հստակ նշված չէ, ապա, ըստ էության, ստացվում է, որ այս երկու գործընթացները տարանջատվում են:

Այս մասին ասաց Արցախի Ազգային ժողովի «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը, անդրադառնալով հոկտեմբերի 6-ի Պրահայի քառակողմ հայտարարությանը, որով Հայաստանն ու Ադրբեջանը վերահաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին՝ դրանց միջոցով ճանաչելով միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:

«Պրահայի քառակողմ հանդիպման արդյունքում ընդունված այդ հայտարարության մեսիջն այն էր, որ 2 պետությունները ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, որի մասին Հայաստանի Հանրապետության  իշխանությունները խոսում էին նաև մինչև այդ: Երբ Ադրբեջանի կողմից ներկայացվեցին խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ 5 կետանոց առաջարկներ, ՀՀ իշխանություններն արտահայտեցին իրենց դիրքորոշումն առ այն, որ նրա տարածքային ամբողջականության նկատմամբ որևէ պահանջ չեն ունեցել ու չունեն: Այստեղ խնդիրն արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացմանն է վերաբերում՝ ըստ միջազգային նորմերով ամրագրված ազգերի ինքնորոշման իրավունքի»,- ասաց Հարությունյանը:

«Արցախի Հանրապետությունը որևէ կապ չի կարող ունենալ Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ, քանի որ մենք մեր անկախությունը հռչակել ենք ԽՍՀՄ համապատասխան օրենսդրության և միջազգային բոլոր նորմերի իրավազորությամբ, ինչպես Ադրբեջանը: Մենք բազմիցս ենք նշել, որ ԽՍՀՄ-ում 1991 թվականի ապրիլին ընդունված օրենքի համաձայն, ըստ որի՝ պետությունները, այդ թվում՝ առանձին միավորները, կարող են դուրս գալ  և ստեղծել առանձին պետություն, մենք անկախության հռչակագիր ենք ընդունել,, այնուհետև հանրաքվե անցկացրել նույն իրավազորությամբ, ինչպես, որ Ադրբեջանն է դուրս եկել ԽՍՀՄ-ի կազմից»,- մանրամասնեց Արցախի խորհրդարանական խմբակցության ղեկավարը՝ ընդգծելով, որ նույն իրավանորմերի շրջանակում 2 պետություն է ստեղծվել՝ հաշվի առնելով այն, որ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզը եղել է նաև որպես առանձին միավոր ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում:

Շարունակությունը՝ armenpress.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել