Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը շարունակում է աշխատել՝ միաժամանակ ձեռնարկելով անվտանգության անհրաժեշտ միջոցներ. ԱԳՆ

 |armenpress.am|
12:43 - 11 հոկտեմբերի, 2022

Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը շարունակում է աշխատել՝ միաժամանակ ձեռնարկելով անվտանգության անհրաժեշտ միջոցներ. ԱԳՆ |armenpress.am|

armenpress.am: Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը  շարունակում է աշխատել` միաժամանակ ձեռնարկելով անվտանգության անհրաժեշտ և հասանելի միջոցները: Այս մասին ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը:

Հունանյանը նաև հայտնեց, որ հոկտեմբերի 10-ին Կիևին հասցրած հարվածներից ՀՀ դեսպանության շենքը չի վնասվել:

Ուկրաինական լրատվամիջոցները հոկտեմբերի 10-ին հայտնեցին Ռուսաստանի կողմից երկրի տարբեր հատվածներում ավելի քան 84 հրթիռային և ավիացիոն հարվածների մասին: Մասնավորապես, հարվածներ են արձանագրվել Վիննիցայի, Լվովի, Կիրովոգրադի, Նիկոլաևի, Պոլտավայի, Տերնոպոլի, Ժիտոմիրի և Կիևի մարզերում: Ավելի ուշ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ՌԴ պաշտպանության նախարարության առաջարկով և ԶՈՒ գլխավոր շտաբի պլանով գերճշգրիտ հեռահար հարվածներ են հասցվել Ուկրաինայի էներգետիկ, ռազմական կառավարման և կապի ենթակառուցվածքներին:

 

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել