ՀՀ ՄԻՊ-ը ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակման հետևանքները
14:00 - 11 հոկտեմբերի, 2022

ՀՀ ՄԻՊ-ը ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակման հետևանքները

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հոկտեմբերի 10-ին հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյին։

ՄԻՊ հանրային կապերի բաժնի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում Պաշտպանը ներկայացրել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի վրա հարձակման հետևանքները՝ անդրադառնալով միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների կոպիտ ու շարունակվող խախտումներին։

Իր խոսքում Պաշտպանը ներկայացրել է հայ զինծառայողների, մասնավորապես կանանց նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված խոշտանգումների, անմարդկային ու նվաստացնող վերաբերմունքի դեպքերը, ինչպես նաև փոխանցել է Պաշտպանի հաստատության կողմից այս փաստերն ամրագրող ոչ հրապարակային զեկույցը։ 

Իր խոսքում պարոն Ռոքվոյը կարևորել է Պաշտպանի հաստատության կողմից իրականցվող աշխատանքները և հայտնել պատրաստակամություն շարունակելու համագործակցությունը։

Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել